07 09 2019

Արամ Վարդևանյանը մեկնաբանում է ՍԴ որոշումը



Սեպտեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մեջբերեց ՍԴ որոշման 22-րդ էջից հատված. «Հաշվի առնելով Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի ընդհանուր բնույթը և Օրենսգրքի 35-րդ հոդվածում օրենսդրական բացի առկայությունը՝ դատական պրակտիկան չէր կարող ապահովել այդ դրույթի կիրառումը՝ Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նկատի ունենալով նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակի առանձնահատկությունները և դրանով պայմանավորված՝ անձեռնմխելիության բովանդակային տարբերությունները, ինչն անհնար էր բացահայտել հստակ ամրագրված և տարբերակված պոզիտիվ-իրավական ձևակերպումների բացակայության պայմաններում»:

Ըստ փաստաբանի՝ սա նշանակում է, որ առհասարակ կալանավորումը չէր կարող կիրառվել և որ ՍԴ-ն արձանագրում է, որ 35-րդ հովածի հետ կապված քննարկելու հարց չկա, որովհետև 35-րդ հոդվածի բացն այն աստիճան մեծ է, որ այստեղ հարց չի առաջանում, քանի որ չկան նորմատիվային կարգավորումներ:

Սահմանադրագետը նաև նշեց, որ օրենսդրական բացի մասին նշել են ոչ միայն փաստաբանները, այլև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը, որն անցյալ տարվա նոյեմբերի 15-ին առաջարկել էր դիմել ՍԴ:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ