06 09 2019

Կարող են քննադատել ՍԴ որոշումը, բայց չեն կարող ասել՝ չենք կատարում Արա Ղազարյան. «Հրապարակ»

Կարող են քննադատել ՍԴ որոշումը, բայց չեն կարող ասել՝ չենք կատարում Արա Ղազարյան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Սահմանադրական դատա­րանի որոշումները դեռեւս Գագիկ Հարությունյանի ժա­մանակներից անհասկանալի էին, եւ դրանք մարսելու համար առանձին «մեկնություններ» էին անհրաժեշտ լինում: ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշումը եւս բացառություն չէ, եւ տպավո­րություն է ստեղծվում, որ փորձառու իրավաբաններն ու սահմանադրագետներն էլ մինչեւ վերջ գլուխ չեն հանում, ի վերջո, ինչի մասին էր այս վճիռը, եւ ամենակարեւորը՝ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվելու, թե ոչ: Ճիշտ է՝ կողմնորոշվածների մի թիմը պնդում է, որ անհապաղ պետք է ազատ արձակվի, մյուս թիմը՝ հակա­ռակը, բայց իրավական չեզոք կարծիք դեռեւս չի հնչել: Մենք զրուցեցինք «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ:

ՍԴ որոշումներում մշտա­պես այնպիսի խճողված ձեւակերպումներ են լինում, որ տարընթերցումների տեղիք են տալիս հենց իրավաբանների շրջանում:

 Սահմանադրական դատարանի գործառույթներն առանձնահատուկ են, ընդհանուր վեճ լուծող դատարան չլինելով՝ միայն ու միայն կարծիք է հայտնում տվյալ հոդվածի սահմա­նադրականության վերաբերյալ: Հիմա այս կարծիքը կարող է տվյալ գործով ազդեցություն ունենալ, կարող է՝ ոչ: Բայց ընդհանուր պրակտիկայի վրա, միանշանակ, ազդեցություն ունի: Կան երկրներ, որտեղ Սահմանադրական դատարանի որոշումն ինքնըստինքյան վեճի լուծում է, բայց մեր համակարգն այնպես է, որ ՍԴ որոշման հիման վրա դու միայն նորից կարող ես գնալ ընդհանուր իրավասության դատա­րան, որտեղ վեճը նորից քննվի, բայց արդեն այնպես, ինչպես բացատրել է Սահմանադրական դատարանը: Սովորաբար, Սահմանադրական դատարանի որոշումներով պետք է վերականգնվի ստատուս քվոն, այսինքն՝ դատավարությունը պետք է գնա հետ' այն պահից առաջ, երբ խախտումը սկսվել է: Սա նշանակում է, որ գործը պետք է վերաբացվի: ՍԴ որոշմամբ անվերապահորեն պետք է գնալ գործի վերաբացման: Դա 943 որոշման մեջ է նշված:

Բայց հետ գնալ՝ քրեական գործը քննելու, թե՞ դատաքննության:

 Այն վարույթը, որի վերաբերյալ որոշումը կա: Տվյալ դեպքում ոչ թե դատաքննությունն է, այլ կա­լանքի վարույթն է: Փաստաբաննե­րը կալանքի վարույթի ժամանակ միջնորդություններ են ներկայացրել եւ ասել են՝ ազատեք կալանքից, որովհետեւ չկա կասկած, որովհետեւ նա անձեռնմխելի է, եւ հիմքն էլ 35- րդ հոդվածն է Հիմա նայում են 35-րդ հոդվածին՝ այնտեղ չկա նշված, բայց պետք է նշված լինի, եւ առաջանում է վեճ՝ 35-րդ հոդվածում պետք է նշված լինի անձեռնմխելիությունը՝ որպես քրեական հետապնդումը բացառող հիմք, թե՞ ոչ: Եթե Սահմա­նադրության մեջ կա, ուրեմն ինչ-որ մի տեղ օրենքում պետք է արտա­հայտվի: Բայց օրենքում չկա: Այսինքն՝ կա իրավունքի պատվիրանը, բայց օրենքում չկա արտահայտված այդ սահմանադրական սկզբունքը: Հիմա պետք է արտահայտված լինի, թե՞ չէ, Սահմանադրական դատարանը երեկ դրա մասին խոսեց:

Մեկ այլ հարց. ՍԴ որոշումը վե­րաբերում էր Ռոբերտ Քոչարյանին, բայց մ|ոա ՀՀ քաղաքացիների պա­րագայում չի կարող այլեւս կիրառվել ՍԴ որոշումից հետո:

Կարող է կիրառվել այնպես, ինչպես Սահմանադրական դատա­րանը բացատրել է: Այսինքն՝ եթե վաղը որեւէ քաղաքացի նույնանման միջնորդություն ներկայացնի եւ ասի՝ դադարեցրու քրեական հետապնդումը 35-րդ հոդվածով Նշված անձեռնմխե­լիության հիմքով, դատավորը չի կա­րող ասել՝ այնտեղ գրված չէ: Որովհետեւ արդեն կա Սահմանադրական դատարանի որոշում, որ այնտեղ պետք է գրված լիներ: Սա առաջին ազդանշանն է դեպի օրենսդիր, որ պետք է շուտափույթ օրենքի բացը լրացնի: ԱԺ-ն պետք է փոփոխություն կատարի, 35-րդ հոդվածը բարեփոխի եւ անի այն, ինչ ՍԴ-ն նշել է: Նույնիսկ եթե չլրացնի էլ, քաղաքացիները կա­րող են ուղղակիորեն օգտագործել ՍԴ որոշումը: Այլ կերպ ասած՝ կարող են տպել եւ դնել իրենց գրպանը եւ գնալ դատարան: Պաշտոնապես հրապա­րակվելն արդեն իրավունք է տալիս:

Ձեր գործընկեր Տիգրան Եգորյանը գրում է, որ գործադիրը չպետք է կատարի այդ որոշումը՝ սահմանադրական ճգնաժամի պատճառով:

ժողովրդավարական հասարա­կությունում չի կարող ՍԴ որոշումը չկատարվել եւ մի բան էլ՝ ցիտել Եվրո­պական դատարանին: Պաշտոնատար անձինք կարող են քննադատել ՍԴ որոշումը, բայց չեն կարող ասել՝ չենք կատարում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ