04 09 2019

Ռոբերտ Քոչարյանի անազատությունն ապօրինի է, և սա արդեն ՍԴ-ի որոշումն է․ փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի անազատությունն ապօրինի է, և սա արդեն ՍԴ-ի որոշումն է․ փաստաբան

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․

«Մինչ որոշումն ամբողջական կարդալն ու վերլուծելը, եկեք փաստենք հետևյալը՝ փաստորեն ՍԴ֊ը հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանն այս ամբողջ ժամանակահատվածում անազատության մեջ գտնվել է ապօրինի, ու սա արդեն ո՛չ իմ, ո՛չ այլ իրավաբանների սուբյեկտիվ կարծքիը չէ, սա ՍԴ ֊ ի որոշման իմաստն է, իսկ այդ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է, այլ խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, քանի որ անձը չի կարող զրկված լինել ազատությունից ապօրինաբար. սա իրավունքի տրամաբանությունն է՝ ամրագրված և՛ ներպետական օրենսդրությամբ, և՛ ՀՀ միջազգային պայմանագրերով, և՛ նախադեպային իրավունքով։

Սա օրինական ու արդարացի որոշում էր, իսկ Ֆեմիդայի Բռնաբարները եթե կկամենան որևէ բան կաթվածահար անել ֊փակել, կարող են առավելագույնը պահածո փակել՝ ձմռանն էլ, չկարգավորված ու խիստ հնարավոր գազի գնի թանկացման դեպքում, գոնե սովից չեն մեռնի, երբ սնվելիքը կմնա դատարկ «դուխովը»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ