«Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը 135-րդ հոդվածից առանձին չի կարող դիտարկվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ ՍԴ որոշումը չկատարելը քրեորեն պատժելի արարք է.
«Կալանավորումը, որը կիրառվել է 2-րդ նախագահի նկատմամբ մի քանի անգամ, խախտել է նրա անձնական ազատության իրավունքը։ 135-րդ հոդվածով կալանք չի կարող կիրառվել, դա ես չեմ ասում դա տարիներ առաջ ասել է Վճռաբեկ դատարանը։ Եթե ՍԴ-ն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է ազատազրկումը չի կարող լինել իրավաչափ»,-ասաց Արամ Վարդևանյանը
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը