«Ահռելի բառը չափազանցված է, ոչ թե ճնշում է իրականացվում, այլ փորձ է իրականացվում ճնշել, ընդ որում ոչ միայն իշխանական թևից»,- լրագրողների հետ զրույցում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն պնդումներին, որ իշխանությունների կողմից ահռելի ճնշումներ են գործադրվում դատարանների նկատմամբ։
Վարդազարյանի խոսքով՝ Քոչարյանի գործի շրջանակներում հասարակությունը երկու մասի է բաժանվել. «Դատարանի առջև բողոքի ակցիաներ են իրակացնում և՛ Քոչարյանի աջակիցները, և՛ հակառակորդները, և ես կարծում եմ դա ճնշման փորձ է, սակայն չկա որևէ դատավոր, որը կարող է արդարադատություն իրականացնել հաշվի առնելով դատարանի առջև կանգնաք բողոքի ակցիա իրականացնող մարդկանց վանկարկումները»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը