ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։
Դատական նիստը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ժամը 13:00-ին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը