03 09 2019

Հայկ Ալումյանը՝ ՍԴ-ում քննվող հարցի մասին

Հայկ Ալումյանը՝ ՍԴ-ում քննվող հարցի մասին

«Սահմանադրական դատարանն այս պահին քննում է քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածի երկրորդ մասի սահմանադրականությունը»:

Այս մասին ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

«Թե ինչ որոշում կկայացվի, չեմ կարող ասել։ ՍԴ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականության հարցը և այդ օրենքին ընդհանուր իրավասության դատարանների կողմից տրված մեկնաբանությունների լույսի ներքո։ Եթե այդ օրենքը կճանաչվի Սահմանադրությանը համապատասխանող, ապա մենք կանցնենք մեր մյուս անելիքներին», - ներկայացրեց Հայկ Ալումյանը։

Եթե Քոչարյանի պաշտպանական խմբի բերած բոլոր միջնորդությունները Սահմանադրական դատարանն ընդունի, ապա Ալումյանի խոսքով, Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի։

«Քրեական հետապնդումը պետք է դադարեցվի այդ դեպքում», - ասաց Հայկ Ալումյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ