ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է հրապարակել համացանցում տարածված այն տեսանյութի վերաբերյալ, որում երևում է, թե ինչպես է մի տղամարդ «Մալաթիա մոլի» հրդեհի ժամանակ դեպքի վայրի պահպանություն իրականացնող ոստիկանի գրպանն ինչ-որ բան փորձում դնել:
«Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշվում է հայտարարությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը