Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բողոքարկել է ՊԵԿ նախկի նախագահին, ֆինանսների նախկին նախարարին ձերբակալելու որոշումը։
Փաստաբանը նշել է, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը իրավաչափ նպատակ չի հետապնդում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ի երեկոյան լրագրողների հետ զրույցում նա նշել էր, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրում են 2010, 2015-16թթ-ին արված գործողությունների համար, իսկ օրենսդրությամբ նախատեսվում է քաղաքացուն ձերբակալել՝ հանցանքը կանխելու կամ դրանից անմիջապես հետո հնարավոր փախուստը կանխելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը