27 08 2019

Գագիկ Խաչատրյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է․ փաստաբան

Գագիկ Խաչատրյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է․ փաստաբան

ԱԱԾ դիմաց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը հրատապ ճեպազրույց է հրավիրել։

Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր գնահատմամբ՝ խուզարկության ընթացքում ոչ օրինական կամ էական իրեր չեն հայտնաբերվել, օրինական զենքեր են առգրավվել։ Փաստաթղթեր էին փնտրում, որոնք, սակայն, չեն հայտնաբերվել։

Իր գնահատմամբ Գագիկ Խաչատրյանին բերման չեն ենթարկել, գործողությունների ողջ ընթացքում նա ազատ է եղել և իր կամքով էլ ներկայացել է։

«ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ընթացքում վերագրվում է մեղադրանք 2010, 2015-16 թթ կատարված գործողությունների համար։ Չի կարող ձերբակալում լինել 2010թ-ի գործողության համար։ Եթե նույնիսկ եղել է հանցագործություն, դրա կանխումն այժմ չի կարող լինել, դրանից անմիջապես հետո փախուստը ևս չի կարող լինել նպատակը։ 2019թ․ Գագիկ Խաչատրյանը Գերմանիայից վերադարձել ՀՀ՝ տեղյակ լինելով, որ քրգործ է քննվում, եթե փախուստի նպատակ ունենար, բուժումը կիսատ չէր թողնի և վերադառնա։

Կա վարկած, որ ինչ-որ ՊԵԿ աշխատակիցներ աշխատանքի չեն հաճախել, աշխատավարձ են ստացել, և ակնհայտորեն չէր կարելի վկայել, որ Գագիկ Խաչատրյանը կապ ունի դրա հետ։ Եթե խոսում ենք ՊԵԿ աշխատակիցների աշխատավարձերի մասին, տասնյակ դոլարների մասին չենք կարող խոսել, այլ դրամների։

Կալանավորման հիմքեր չեմ տեսնում։ Գագիկ Խաչատրյանը ցուցմունք տվել է։ Ներկայացված հիմնավորումերը չեն կարող ձերբակալման համար հիմք հանդիսանալ։ Ձերբակալման իրավաչափ նպատակ չեմ տեսնում, նախատեսում ենք բողոքարկել, ձերբակալումը ոչ իրավաչափ է»,- նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Գագիկ Խաչատրյանին, ով մեղադրվում է խոշոր վատնում կազմակերպելու մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ