Սահմանադրական դատարանն օգոստոսի 29-ին աշխատակարգային որոշմամբ հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով վաղը կայանալիք նիստը։
ՍԴ կայքում տեղադրված աշխատանքային որոշման մեջ համաձայն՝ այն տեղի կունենա սեպտեմբերի 3-ին։
«Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտությունից՝ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ ՔՕ 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ժամկետը 2019-ի օգոստոսի 29-ի փոխարեն հետաձգել սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին»,-ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն հուլիսի 18-ին որոշել է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը