Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին: Այս մասին տեղեկացրել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նա նշել է, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերով վատնում կազմակերպելը): Քրեական գործով վերականգնվել է 800 մլն ՀՀ դրամ:
ՀՔԾ վարույթում քննվող այս քրեական գործը այլ է ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործից։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հատուկ գործողություններ էր իրականացրել Գագիկ Խաչատրյանի տարածքներում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը