«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 15–ին խուզարկություն է իրականացվել։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ օգոստոսի 15-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 4 բջջային հեռախոս, 1 ականջակալ, 1 wi-fi սարք և գործարանային արտադրության 47 հատ խաղաթուղթ։
Իսկ օգոստոսի 16-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Ս. Գ.-ին երկարատև տեսակցության եկած քաղաքացուհի Ա. Լ.-ի պայուսակում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս:
Ըստ քաղաքացուհու հայտարարության՝ բջջային հեռախոսը ցանկացել էր փոխանցել ամուսնուն:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը