Օգոստոսի 13-ին Բարձրագույն դատական խորհրդի առջև են հավաքվել Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն իրենց պահանջները նամակով ներկայացնելու համար:
Լրագրողների հետ զրույցում Երկրորդ նախագահի աջակիցներից փաստաբան Վահե Եփրիկյանը նշեց, որ վարչապետի հայտարարություններին, մասնավորապես՝ « դատավորները վնգստում են, փայտով պետք է տալ դրանց գլխին » հայտարարությանը արձագանքել են 4 դատավոր և Մանուշակ Պետրոսյանը, որն արդնե անցել է թոշակի. «Ըստ էության ԲԴԽ-ն, որը միտված է երաշխավորելու դատական իշխանության անկաշկանդ գործունեությունը ՀՀ-ում, մատնված է անգործության և դատավորները, ովքեր քաջություն ունեն այս հարցերով բարձրաձայնելու և ուղղակի դատական իշխանության անկախությունը պահպանելու համար, փորձում են իրենք ինչ-որ մի բան նախաձեռնել հայտարարությամբ հանդես գալ, բայց համակարգային լուծում խնդրին ինչպես տեսնում եք որևէ պատկան մարմին չի տալիս, իսկ այդ պատկան մարմինը նախ և առաջ ԲԴԽ-ն է»:
Եփրիկյանը հայտնեց, որ իրենք գրավոր կերպով են իրենց կողմից բարձրացված հարցերը ներկայացրել և ակնկալում են սպառիչ պատասխաններ հրապարակային եղանակով. «Այնուամենայնիվ ցանկանում ենք հստակ ընդգծել, որ այս փուլով ոչինչ չի ավարտվելու և եթե ԲԴԽ-ն որակական կոնկրետ գործողությունների չդիմի, որպեսզի կարողանա ապահովել ՀՀ-ում դատական իշխանության անաչառ աշխատանքը, մենք հետևողական ենք լինելու ու նմանաբնույթ ակցիաները օր-օրի ավելի ընդգրկուն են լինելու, որովհետև մենք շեշտում ենք՝ ի դեմս նախագահ Քոչարյանի ՀՀ-ում խախատվում են մարդկանց իրավունքները: Վաղը հավատացած եղեք շատ մարդիկ են գալու, միանալու այս ակցիաներին՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից»,- ասաց Եփրիկյանը:
Այնուհետև փաստաբանը նշեց այն չորս կետերը, որոնք ներառված են իրենց նամակում.
«1-ին կետը դա նախագահ Քոչարյանի գործի քննության վերաբերյալ առաջացած փակուղին է, այն մասով, որ դատարանի ընտրությունն այդպես էլ չի իրականացվում, ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահ Արթուր Մկրտչյանը որևէ կերպ չի ցանկանում գործը մակագրել որևէ դատավորին, իսկ մակագրությունը, դատավորի ընտրությունը համակագչային եղանակով է իրականացվում, իսկ կոպիտ ասած այդ համակարգիչը չի աշխատում Քոչարյանի գործով և ցանկանում ենք ԲԴԽ-ից որոշակի պատասխան ստանալ, ի վերջո այս գործը որևէ մեկին մակագրվելո՞ւ է, թե՝ ոչ, ինչ-որ դատարան քննելո՞ւ է այս գործը թե՝ ոչ:
2-րդ կետը վերաբերվում է ՍԴ-ի դատավորների վերաբերյալ լայնորեն շրջանառվող հնարավոր օրենսդրական նախաձեռնությանը, համաձայն որի ՍԴ- ի դատավորների աշխատավարձը կարող է փոխհատուցվել, մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտը, վերջիններիս հրաժարականի պայմանի դեպքում, մենք կարծում ենք, որ սա պետական մակարդակի կաշառք է դատավորնեին շահագրգռելու համար: Դատական իշխանության վերջին օղակն է, որը չի պառկեցվել իշխանության տակ: Ամեն կերպ ցանկանալով վերահսկողություն սահմանել ՍԴ-ի վրա՝ իշխանությունը դիմում է, ոչ իրավական և ոչ բարոյական հնարավոր և անհնար բոլոր մեխանիզմներին որպեսզի վերահսկողությունն այս կառույցների վրա ևս վերցնեն, բնականաբար ԲԴԽ-ն առավել քան մեծ անելիք ունի:
3-րդ կետը վերբարվում է Նիկոլ Փաշինյանի այն հայատարությունըա որ դատավորները վնգստում են: ՀՀ իրավագիտակից յուրաքանչյուր քաղաքացի ցանկանում է հասկանալ այս երկրում դատավորները վնգստո՞ւմ են, թե չեն վնգստում: Եթե պետության գործադիր մարմնի ղեկավարը թույլ է տալիս իրեն նման ոճով արտահայտվել մեկ այլ իրենից անկախ իշխանության ներկայացուցիչների դատավորներիի նկատմամբ, սա արհամարհանք է պետության հանդեպ:
4-րդ կետը դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված քրգործի հարուցումը, մեղադրանքի առաջարդորումը, նկատեցինք լայնորեն քննարկվեց, պաշտոնական կեղծիք: Ես զարմանում եմ որն է Դավիթ Գրիգորյանի գործողությունների պատճառած վնասը, ում է պատճառել վնաս և այդ վնասի էական լինելը որն է: Այսինք Դավիթ Գրիգորյանը շուրջ մեկուկես ամիս առաջ երաշխավորությամբ Արցախի ներկա ու նախկին նախագահների փոխում է նախագահ Քոչարյանի վերաբերյալ կալանքը, և իր հանդեպ տոտալ հետապնդում է սկսկում»,- ասաց Եփրիկյանը հավելելով, որ շատ ուրախ կլիներ, որ իրենց գործողությունների արդյունքում դրական փոփոխություն նկատենք:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը