«Եթե պարզվի՝ արգումենտներից մեկը, որով այս ամենը պատճառաբանվում է վարույթը կասեցնելն է, այդ դեպքում առհասարակ կալանավորում չէր կարող լինել, որովհետև կասեցված վարույթը բացառում է դատավարական գործողությունների կատարումն, այդ թվում՝ կալանավորումը, բայց կասեցման որոշումը բեկանելու մասին որոշումն ուժի մեջ էր մտել հրապարակման պահից, հետևաբար գործողությունները պարտավոր էին ձեռնարկվել հենց այդ պահից սկսած»,- մամուլի ասուլիսում ասաց ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Ըստ Վարդևանյանի՝ պետք է հաշվի առնել, որ Սահմանադրական դատարանի վարույթ է ընդունվել քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը: Սա նշանակում է, որ այդ հոդվածով որևէ անձ չի կարող լինել անազատության մեջ՝ խափանման միջոց կալանավորման տեսքով
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը