Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 5-ին հրապարակել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Նարեկ Մալյանի գործով որոշում. դատարանը որոշել է Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի մերժել:Հիշեցնենք՝ հայցվոր Իոաննիսյանը ներկայացրել էր իր պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի համար 300.000 ՀՀ դրամի փոխհատուցման պահանջ։
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի ներկայացուցիչ Էդգար Հակոբյանը հայտնել է, որ Նարեկ Մալյանը 2019 թ. հունվարի 7-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հրապարակայնորեն վիրավորական խոսքեր է արտահայտել Դանիել Իոաննիսյանի հասցեին։ Մալյանն այդ տեսանյութում Իոաննիսյանին անվանել է ստախոս։
Պատասխանողը խնդրել է հայցը մերժել՝ հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը պահպանված չլինելու հիմքով:
Ըստ հայաստանյան օրենսդրության, որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում մեկ ամսվա ընթացքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը