News.am-ը գրում է․ «ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի մելո» անունով հայտնի Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի դեպքի վայրից մեքենան հեռացնելու գործով օգոստոսի 3–ին ձերբակալված Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը երեկ երեկոյան ազատ է արձակվել արգելանքից։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մանուկյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գեղամ Մարգարյանի մի քանի ժամ քննելով ձերբակալման որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը, ոչ իրավաչափ է ճանաչել Մանուկյանի ձորբակալությունը և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճից։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել էր ՔՕ 38-332-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը միջամտելուն դրդելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը