«Դատախազության պնդումը միանշանակ անհիմն է, և ակնհայտ կոպիտ խախտումներով դեռևս նախորդ տարիներից այս պրոցեսն անցնելու տրամաբանությունը, այդպիսի խախտումներով նման կերպ պաշտպանելը չեմ հասկանում, որովհետև գործի բովանդակային քննարկմանը չի էլ անդրադառնում, այսինքն՝ դրանից մեղադրանքը ոչ հաստատվելու է, ոչ էլ հերքվելու, ուղղակի սա նախորդ տարվանից սկսած օրինական և ոչ օրինական գործիքներով պարոն Քոչարյանին ճնշումների ենթարկելու տրամաբանության մեջ է»,- հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք Քոչարյանը միջոցներ ունի դատական ծախսերը հոգալու համար, ինչին պաշտպանը պատասխանեց, որ ունի, ուղղակի չի կարողանում տնօրինել դրանք՝ կալանքի պատճառով:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը