22 07 2019

Քոչարյանի կալանքի ամեն մի օրն իրավունքի խախտում է. սահմանադրագետ



«Կալանավորում կիրառելու համար պ;ետք է լինի հիմնավոր կասկած և կալանավորման պայմաններ: Եթե հիմնավոր կասկած առկա չէ, ապա պայմանների մասին խոսելն արդեն անիմաստ է»,- լրագրողների հետ զրույցում նշեց սահմանադրագետ, ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը:

Վարդևանյանը նկատեց, որ  ՍԴ-ի կողմից դատարանի դիմումն ընդունելը վկայում է  այն մասին, որ  ՔՕ 300․1 հոդվածը Սահմանադրության հետ խնդիր ունի, իսկ այդ պարագայում կալանավորումն  ընդհանրապես չի կարելի կիրառել։

«Այս պարագայում կալանավորման ամեն մի օրը համարվում է իրավունքի խախտում և սա բխում է Վճռաբեկ դատարանի, Եվրոպական դատարանի նախադեպերից և ամենակարևորը՝ իրավունքի գերակայությունից։ Պատկերացրեք, եթե  ի վերջո, Եվրոպական դատարանից ստանանք կարծիք այն մասին, որ նշված նորմով առհասարակ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, քանի որ  այդ հոդվածը անորոշ է և անկանխատեսելի, ի՞նչ ենք պատասխանելու այս տևական կալանավորման համար»,- ասաց  Արամ Վարդևանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ