10 07 2019

Գրավի միջնորդությունը 10 օրից ավելի չի քննվում. Արամ Օրբելյան. Tert.am

Գրավի միջնորդությունը 10 օրից ավելի չի քննվում. Արամ Օրբելյան. Tert.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ հունիսի 27-ից ներկայացված գրավի իրենց միջնորդությունը դեռ չի քննվել:

«Մեր Սահմանադրությունը ենթադրում է հետևյալը. եթե մարդու ազատությունը սահմանափակվում է, ինքը իրավունք ունի այդ գործը քննելու և որոշումը բողոքարկելու: Երբ մենք խոսում ենք կալանքի հարցը դատարանի կողմից քննելու մասին, այն ենթադրում է երկու կոմպոնենտ, մեկը`դատարանի կողմից կալանավորելու կամ չկալանավորելու հարցը, և երկրորդը ՝կալանքին այլընտրանք կիրառելը, այսինքն` գրավը»,-ասել է նա:

Պաշտպանը նշել է, որ այդ երեք հարցը նույն փաթեթի մեջ են, բայց երբ կալանքի որոշումը ուղարկվում է Վերաքննիչ դատարան, իսկ առաջին ատյանի դատարանում դեռ գրավի հարց չի քննել, Վերաքննիչ դատարանը գործող օրենսդրությամբ իրավասու չէ գրավի հարց քննարկել:

«Ստացվում է, որ մենք գրավի միջնորդություն ենք ներկայացրել, որը երկրորդ դեպքն է, երբ տասը օրից ավելի չի քննվում: Չնշանակվելու պատճառ ներկայացվում են գործավարության կանոնները»,-ասել է նա:

Այսպիսով` նա նշել է, որ իրենք երկու միջնորդություն ունեն, որից մեկը` կիրառել գրավ: «Երկրորդն այն է, որ երբ Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, մի շարք հանգամանքներ են փոխվել: Իր խորհրդակցական սենյակ գնալուց հետո Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել որոշում մեր բողոքով 300.1 հոդվածի սահմանադրականության մասին: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ գտնում ենք, որ հիմքերը բավականին մեծ են, որ կալանավորմանը այլընտրանքային խափանման միջոց կիրառվի` օրինակ` ստորագրություն երկրից չհեռանալու մասին»,-ասել է նա:

Արամ Օրբելյանը նշել է, որ, քանի որ կալանավորել է Վերաքննիչ դատարանը, նա գրավին չի կարող անդրադառնալ, և իրենք դիմել են առաջին ատյանի դատարան: «Բայց առաջին ատյանի դատարանն էլ չի քննում` ասելով, որ գործավարության կանոններն այնպիսին են, որ փաստաթղթերը ինձ մոտ պետք է գան, բայց Վերաքննիչը չի ուղարկում և, կարծեք, շանտաժ է անում, որ վճռաբեկ չուղարկենք: Այսօր նույնպես գրություններ ենք ուղարկել Վերաքննիչ դատաստանին, դատավորներին, որ գործի նյութերը ուղարկեն»,-հավելել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ