«Ցանկացած վիրահատական միջամտություն կհանգեցնի դատական իշխանության խաթարմանը, նրա կախվածության մեծացմանը և որակի իջեցմանը»,- նման կարծիք հայտնեց ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե դատական համակարգում անհրաժեշտ են վիրահատական միջամտություններ:
Անդրադառնալով այն հարցին, թե դատելով վերջին զարգացումներից, Հայաստանում որքանով է պահպանվում Սահմանադրությունը և սահմանադրական կարգը, Դանիելյանը նկատեց.« Իհարկե, Սահմանադրության նորմերը պահպանելը միայն իշխանությունների պարտականությունները չեն: Յուրաքանչյուրը պետք է իր տեղում պահպանի Սահմանադրությունը: Բայց այն, որ խնդիրներ կան, որոնք պետք է դառնան քննարկման առարկա, դա ակնհայտ է»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը