«Եթե խոսք է գնում Սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին, ապա տեսնում ենք, որ այդ հայտարարությունները լռելյայն կերպով աջակցություն են ստանում այսօրվա իշխանությունների կողմից: Եվ դա պատճառը, որ այդ հայտարարությունները այն քննարկման առարկա են դառնում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը:
Սահմանադրագետը նկատեց, որ անգամ նման աջակցության դեպքում իշխանությունները պետք է գիտակցեն, որ եթե այդ հայտարարությունները դառնան պրակտիկ քայլեր, ապա կհանգեցնեն Սահմանադրության կոպիտ խախտումների:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որն իշխանությունները կարծես թե քայլեր են ձեռնարկում Սահմանադրական դատարանը ներքաղաքական գործընթացներին ներքաշելու համար, Վարդան Այվազյանը պատասխանեց.«Այո, նման միտումներ առերևույթ տեսանելի են մեզ համար: Թեև պաշտոնապես հայտարարություններ չեն անում, սակայն զգացվում է նրանց հավանության և աջակցության շունչը»:
Սահմանադրագետը նկատեց, որ եթե նման գործընթացները շարունակվեն, ապա հռչակված իրավունքի գերակայությունը կփոխարինվի ուժի գերակայությամբ, որը արժեզրկելու է և պետականությունը, և իրավական համակարգը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը