«Սահամանդրության մեկնաբանման իրավունքը վերապահվում է սահմանադրական դատարանին»: «ՀՀ սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
Սահմանադրագետը նշեց, որ սահմանադրության մեկնաբանությունների արդյունավետությունը պայամանավորված է երկու հանգամանքով. «Կարող ենք ունենալ իդեալականին մոտ սահամանդրություն, սակայն մեկնաբնություններով տեղափոխել այդ սահամանդրության բնույթը բովանդակությունը, և կարող ենք ունենալ սահամանդրություն, որն ունի իր նյութերի միջև ներքին հակասություններ և ցանկացած տիպի մեկնաբանություն այս պարագայում կլինի անշնորհակալ գործ և չի կարող ճշմարտությունը վեր հանել»,- նշեց Այվազյանը:
Նրա կարծիքով սահամանդրությունը պետք է ունենա հստակ երաշխավոր. «Երբ մենք վերցնում էինք նախագահական կառավարման ձևը, ապա այդ ձևում ամենայն ճգրտությամբ և հստակությամբ ամրագրվում է համապատասխան իրավական կառուցակարգերը, որ սաահմանդրության երաշխավորը համարվում է պետության գլուխը, երբ անցում կատարեցինք խորհրդարանական կառավարման ձևին, ապա մեր սահամանադրության մեջ կարծես թե սահամադրության երշխավորի ինստիտուտը դուրս մղվեց և նախագահին վերապահվեց հսկողություն իրականցնողի գործառույթներ»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը