ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով առաջխաղացման կարգով քրեակատարողական 5 ծառայող փոխադրվեց ավելի բարձր պաշտոնների, իսկ 3 քաղաքացի համալրեց ծառայության շարքերը։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Ա․ Մխոյանը շնորհավորելով ծառայողներին՝ մաղթեց բարի ծառայություն և նշեց, որ սպայի ուսադիրներ կրելը շատ պատվաբեր է, նաև պատասխանատու.
«Ծառայեք նվիրումով և մեծ պատասխանատվությամբ՝ բարձր պահելով ծառայողի պատիվն ու արժանապատվությունը»,- ավարտեց իր խոսքը Ծառայության պետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը