Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փաստաթղթի կեղծման մեջ մեղադրվող ազգականին՝ Մամիկոն Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչվել 2019թ փետրվարի 19-ին իրավաբանական փաստ հաստատող՝ իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ օգտագործելու համար և նրան դատապարտել 200.000 դրամ տուգանքի։
Մամիկոն Հովհաննիսյանը մինչ դատաքննությունը սկսելը հայտարարել է, որ համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ։
Հիշեցնենք, որ վարչապետի ազգականը մեղադրվում էր կեղծ դիպլոմ ներկայացնելու և դրա հիմքով պաշտոն ստանալու մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը