21 06 2019

Դատավոր Դանիելյանի դեմ բողոքելու ենք միջազգային ատյաններում. Հայկ Ալումյան



«Ստեղծվել է մի պարադոքսալ իրավիճակ, որ եթե մենք հիմա ՀՀ-ում որևէ ատյան բողոք ներկայացնենք դատավորի ամենասանձարձակ գործողության դեմ, ապա եթե այդ ամենասանձարձակ գործողությունն ուղված է պարոն Քոչարյանի դեմ, ապա էդ դատավորին ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկի, այլև հնարավոր բոլոր ճանապարհներով կխրախուսեն։ Դրա համար այսօր պարոն Դանիելյանի դեմ բողոք ներկայացնել որևէ ատյան, անհեռանկար է, եթե այդ ատյանը գտնվում է ՀՀ-ում և լծակները գտնվում են օրենսդիր և գործադիր իշխանության ձեռքում։ Էն, որ բողոքելու ենք, բարձրաձայնելու ենք ու էդ մասին շատ է խոսվելու, դրանում չկասկածեք։ Բայց դա հնարավոր է արվի միջազգային տարբեր ատյաններում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Պաշտպանը նշեց, որ գլխավոր դատախազի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններ չի կարող տալ քանի որ դատախազը շատ հաճախ իրարամերժ և հակասական հայտարարություններ է անում. «Եթե հիմա գլխավոր դատախազը մի բան է ասում, սպասեք մի տարի, ուրիշ բան կասի, իսկ մեկ տարի առաջ բոլորովին ուրիշ բան էր ասում։ Դրա համար չեմ կարող մեկնաբանել գլխավոր դատախազի ասածները։ Ովքեր այս հետապնդումների հետևում կանգնած են, հասկացել են, մեզանից ավելի լավ, որ 300․1 հոդվածով Ռոբերտ Քոչարյանը բոլոր դեպքերում անձեռնմխելի է, և իրենց պետք էր որևէ մեկ մեղադրանք էլ գոյություն ունենա, որով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության խնդիրը չկանգնի իրենց առաջ։ Էս կաշառքի մեղադրանքը նրա համար է մտցվել, որ անձեռնմխելիության խնդրի առաջ չկանգնեն։ Ահա թե որտեղից է Սիլվա Համբարձումյանի վարկածը»,- ասաց պաշտպանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ