Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի հունիսի 10-ից 14-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2697 դիմում և գրություն:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 4 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 3 զանգ-բողոքի:
Հունիսի 10-ից 14-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1544 քաղաքացի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը