07 11 2022

ԴԱՀԿ-ն՝ 10 հազար դրամի պատճառով ինքնահրկիզվելու դեպքի մասին

ԴԱՀԿ-ն՝ 10 հազար դրամի պատճառով ինքնահրկիզվելու դեպքի մասին

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություննը պարզաբանում է տարածել, որում նշվում է.

Մամուլում տարածվել էր տեղեկություն, որ քաղաքացին ինքնահրկիզում է կատարել, որի պատճառը, ըստ քաղաքացու եղբոր փոխանցած տեղեկության, 10 հազար դրամ տուգանքն է եղել, որի համար քաղաքացու մեքենան Պարեկային ծառայության կողմից նախ տեղափոխվել է իրենց տուգանային հրապարակ, ապա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համապատասխան տարածք:

Տարածված լուրի առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ քաղաքացի Ազիզ Ու․-ի նկատմամբ դեռևս 2013 թվականից Ծառայությունում  առկա են տարբեր պահանջատերերի՝ ապահովագրական ընկերության, ՃՈ, համատիրություն օգտին հարուցված կատարողական վարույթներ, ընդհանուր պարտավորությունը կազմում է ավելի քան 2 մլն․ դրամ։

Կատարողական գործողությունները, այդ թվում նաև ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելը, պայմանավորված է եղել հիշյալ պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ազիզ Ու․-ն տեղեկացված եղել է իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթների մասին։

Ցավում ենք արձանագրված դեպքի համար և շուտափույթ ապաքինում ենք մաղթում քաղաքացի Ազիզ Ու․-ին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ