11 06 2019

Դավիթ Խաժակյանի մերձավորին ծեծելու համար 2 ոստիկան է կալանավորվել

Դավիթ Խաժակյանի մերձավորին ծեծելու համար 2 ոստիկան է կալանավորվել

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Տեղեկացնում եմ, որ օրերս ոստիկանների կողմից մերձավորիս նկատմամբ մի շարք ապօրինի գործողություններ կատարելու եւ ծեծի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ: Առերեսումից հետո երկու ոստիկան կալանավորվել են:

Ուշագրավ այլ մանրամասներ կներկայացնեմ հաջորդ փուլում, հիմա միայն կասեմ, որ այս գործում խմբային շահերի ազդեցության ռիսկը բարձր է, բայց միեւնույն ժամանակ համոզված եմ, որ որեւէ մեկը չի խուսաՆԱՎի պատասխանատվությունից եւ գործի թե անմիջական թե հընթացս ներգրավվածները անկախ իրենց զբաղեցրած դիրքից կբացահայտվեն»:

Ավելի վաղ Դավիթ Խաժակյան հայտարարել էր, որ հարբած ոստիկանները անհիմն բերման են ենթարկել իր մերձավորին, ծեծել են նրան ու քիթը կոտրել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ