08 06 2019

Դատարանն Արսեն Թորոսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Արա Մինասյանից

Դատարանն Արսեն Թորոսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Արա Մինասյանից

Դատարանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պարտավորեցրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներողություն խնդրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն Արա Մինասյանից։ Այս մասին տեղեկանում ենք  դատական տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանը Արսեն Թորոսյանի դեմ հայց էր ներկայացրել՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջով, որը և բավարարել է դատարանը։

Դատարանը նախարարին պարտավորեցրել է վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի «ուղիղ եթերի» միջոցով ներողություն խնդրել՝ տեսանյութը վերնագրելով «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ»։

Արսեն Թորոսյանը պետք է հայտնի, որ Արա Մինասյանի հասցեին 27.07.2018 թվականին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով արված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և հերքի դրանք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ