Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Ամուլսարի պահապաններից ահազանգ են ստացել, որ հունիսի 4-ի առավոտյան ոստիկանությունը հորդորդլ ք դեպի հանք տանող ճանապարհները բացել, որպեսզի Լիդիանը վնասների գնահատման աշխատանքներ կատարի այնտեղ։
«ՀԲՃ կամավորական նախաձեռնությունը զորավիգ է Ամուլսարի պահապանների դիրքորոշմանը, որ հանքի հետ կապված որեւէ աշխատանք Լիդիանը չի կարող կատարել Ամուլսարի տարածքում»,-նշվում է հայտարարությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը