30 05 2019

ՀՀ քաղաքացին Ռուսաստանում ապօրինի ծխախոտի վաճառքով է զբաղվել

ՀՀ քաղաքացին Ռուսաստանում ապօրինի ծխախոտի վաճառքով է զբաղվել

Ռոստովում ՀՀ քաղաքացին զբաղվել է ապօրինի ծխախոտ պահելով և իրացնելով։ Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։ Ռոստովի Հյուսիսային միկրոշրջանում գտնվող պահեստում և խանութներում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն ու մաքսային ծառայության ներկայացուցիչները հայտնաբերել են ապօրինաբար ներկրված խոշոր խմբաքանակի ծխախոտ։

Առգրավվել է 5 մլն ռուբլի արժողությամբ ծխախոտ՝ 50 000 տուփ։

ՀՀ քաղաքացին այժմ ձերբակալված է։ Քննարկվում է քրգործ հարուցելու հարցը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ