29 05 2019

ՌԴ-ում Միհրան Պողոսյանի խափանման միջոցը փոխվել է. News.am

ՌԴ-ում Միհրան Պողոսյանի խափանման միջոցը փոխվել է. News.am

NEWS.am-ի տեղեկություններով, Ռուսաստանի Դաշնությունում կալանավորված ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի խափանման միջոցը փոխվել է. նրա համար սահմանել է տնային կալանք:

Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ տեղեկությունը ճշտում են, որի վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրեն ավելի ուշ:

Միհրան Պողոսյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ նշեց, որ Միհրան Պողոսյանին առնչվող գործի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տալիս:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: ՌԴ դատարանը բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու վերաբերյալ։ Սկսվել էր արտահանձնման գործընթաց, սակայն Միհրան Պողոսյանը ՌԴ իշխանություններին էր դիմել իրեն քաղապաստան տրամադրելու խնդրանքով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ