03 07 2024

Քննչականն իր հետ տարել է Արաբկիրի ՔՊ-ական թաղապետին ու տեղակալին

Քննչականն իր հետ տարել է Արաբկիրի ՔՊ-ական թաղապետին ու տեղակալին

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,- հայտնում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Համաձայն մամուլի հրապարակումների, բերման են ենթարկվել Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը։

Ավելի վաղ Yerevan.Today-ը հայտնել էր, որ քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ