24 05 2019

«Սիստեմա» ընկերությունն առաջարկել է Ռոբերտ Քոչարյանին ներառել տնօրենների խորհրդի կազմում

«Սիստեմա» ընկերությունն առաջարկել է Ռոբերտ Քոչարյանին ներառել տնօրենների խորհրդի կազմում

«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիա հանրային բաժնետիրական ընկերությունը հերթական անգամ առաջարկել է Տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն ներառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Տնօրենների խորհրդի կազմը կհաստատվի հունիսի 29-ին՝ բաժնետերերի տարեկան ամենամյա ժողովում։

Տնօրենների խորհրդի կազմի թեկնածությունների հարցը նախապես քննարկել և երաշխավորել, է տնօրենների խորհրդի նշանակումների, պարգևատրումների և կորպորատիվ կառավարման կոմիտեն։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ