Hraparak.am-ը գրում է.
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրինք՝ եթե Քոչարյանը տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ապա ո՞վ եւ ե՞րբ է այն վերականգնել, կամ գուցե առայսօր վերականգնվա՞ծ չէ։
Դավթյանը մի պահ շփոթվեց, ապա փորձեց խուսանավել հարցի պատասխանից․
«Դրանք դատաքննությանը ներկա կլինես, կհետեւես, կիմանաս»։
Բայց հետաքրքիր է՝ մեր երկրի սահմանադրական կարգը մարտի 1-ին տապալվելուց հետո վերականգնվե՞լ է և ո՞ւմ միջոցով է այն վերականգնվել։
«Սահմանադրական կարգը մեր երկրում վերականգնվել է, իհարկե, իրացվել են դրանից հետո բազում այնպիսի մարդու իրավունքներ, որոնք չէին իրացվում այն ժամանակահատվածում, որոնց համար Ձեր նշած անձին մեղադրանք է ներկայացվել»։
Իսկ տապալվելուց հետո կոնկրետ ե՞րբ է վերականգնվել։
«Վահե, ինչի՞ ես առանձին հարցեր տալիս, քո գործընկերներից ինչո՞ւ ես տարբերվում»։
Հարցը տալիս եմ իմ փոքրիկ, էքսկյուզիվ նյութի համար։
«Ես էլ իմ էքսկլյուզիվ հանգստի կամ աշխատանքի իրավունքն ունեմ»,- ասաց դատախազը, նստեց մեքենան ու հեռացավ՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ով է եղել այդ հերոսը, որ վերականգնել է «Ռոբերտ Քոչարյանի տապալած» սահմանադրական կարգը և երբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը