02 05 2019

Էրիկ Գրիգորյանը դատի կտա իր՝ բիզնես ունենալու մասին հայտարարություն արած անձին

Էրիկ Գրիգորյանը դատի կտա իր՝ բիզնես ունենալու մասին հայտարարություն արած անձին

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը դիմելու է դատարան՝ պահանջելով հերքել «Ջամբո» պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային հայտարարությունն առ այն, թե նախարարը և Կենդանաբանական այգու տնօրենը համատեղ բիզնես ունեն:

Նախարարը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հարգելի գործընկերներ, երեկ զանգվածային լրատվության միջոցներով տարածում է ստացել «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային արտահայտությունը, որ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն»:

Սույն հայտարարությունը որևէ աղերս չունի իրականության հետ։

Ինքս միշտ հանդուրժողաբար եմ վերաբերվել և վերաբերվում քննադատությանը, գիտակցելով խոսքի ազատության կարևորությունը: Սակայն նշված անձի արտահայտությունը ոչ քննադատություն է, ոչ էլ գնահատողական դատողություն, այլ զրպարտություն, որով փորձ է արվել արատավորել իմ գործունեությունն ու համբավը։

Այդ իսկ պատճառով որոշել եմ օրենքով սահմանված կարգով դիմել դատարան հրապարակայնորեն հերքման և պատճառված վնասի փոխհատուցման պահանջներով:

Առաջիկայում նշված հարցի վերաբերյալ մանրամասները կհայտնեն իմ շահերը պաշտպանող փաստաբանները:

Այլևս չեմ պատրաստվում հանդուրժել սուտը, կեղծ լուրերն ու զրպարտությունները։ Ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետ նմանատիպ յուրաքանչյուր դրսևորում ստանալու է իր պատասխանը` իրավական տիրույթում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ