29 04 2019

Հարկադիրը 5 օրում 2365 դիմում է ստացել

Հարկադիրը 5 օրում 2365 դիմում է ստացել

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի ապրիլի 22-ից 26-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2365 դիմում և գրություն:

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 3 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 4 զանգ-բողոքի:

Ապրիլի 22-ից 26-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1126 քաղաքացի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ