Կառավարության ապրիլի 25-ի նիստում որոշում կայացվեց քրեակատարողական ծառայությանը տրամադրել լրացուցիչ 30 հաստիք:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հիմնավորմամբ, քաղաքացիական բժշկական հաստատություններում ստեղծելու են փոքրիկ բաժանմունքներ, որտեղ բուժվելու են կալանավորված եւ դատապարտված անձինք, որոնց բուժումը հնարավոր չէ իրականացնել դատապարտյալների հիվանդանոցում: Նախատեսվում է Երևանում նման 4 հաստատություն ստեղծել։ Միաժամանակ, Արտակ Զեյնալյանն ասաց, որ ՔԿՀ-ներում կա արտաքին ծառայության համար 13, իսկ ներքին ծառայության համար 85 թափուր աշխատատեղ:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը