24 04 2019

Գլխավոր դատախազն ասաց, որ Հայաստանում «գործ չեն կարում»



«Ոչ մեկի մոտ թող կասկած չլինի, որ ընթանալու է օբյեկտիվ, բազմակողմանի քննություն՝ Դավիթ Սանասարյանի գործով»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազը նաև հայտնեց, որ գործով հավաքված փաստական բոլոր տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար: Անդրադառնալով պաշտպանների հայտարարությանը, թե ուղղորդված է կամ «գործը կարում են», դատախազն ասաց. «Որ պահին, որ նման ռիսկ կամ տեղեկություն տեսնի գործը հսկող դատախազը, ոչ մի պարագայում նախաքննության այդ մարմինը չի շարունակի այդ գործով վարույթը»։

«Ոչ մեկի մոտ թող կասկած չլինի, որ ընթանալու է օբյեկտիվ, բազմակողմանի քննություն՝ Դավիթ Սանասարյանի գործով»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Գլխավոր դատախազը նաև հայտնեց, որ գործով հավաքված փաստական բոլոր տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար: Անդրադառնալով պաշտպանների հայտարարությանը, թե ուղղորդված է կամ «գործը կարում են», դատախազն ասաց. «Որ պահին, որ նման ռիսկ կամ տեղեկություն տեսնի գործը հսկող դատախազը, ոչ մի պարագայում նախաքննության այդ մարմինը չի շարունակի այդ գործով վարույթը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ