22 04 2019

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 22–ին մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու հարցով նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։ 

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս անգամ դատարանի որոշումն օրինակն է․ հիմք են ընդունել այն հանգամանքը, որ գործն արդեն ուղարկվել է այլ կազմով դատարան։ 

«Որոշումը բոլորովին էլ անակնկալ չէ և, երևի թե, Մանվել Գրիգորյանի հետապնդման պահից սա Մարինե Մելքոնյանի կամ Արսեն Նիկողոսյանի կողմից միակ պատճառաբանված, օրենքի հետ աղերս ունեցող դատական միջանկյալ ակտն է»,-նշեց պաշտպանը՝ հավելելով, որ այս միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը դուրս կգար իր լիազորությունների շրջանակից:

Պաշտպանը նաև հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ