16 04 2019

Դատարանին կես տարի է պետք՝ Սիլվա Համբարձումյանին ծանուցում ուղարկելու համար



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը։ Պատճառն այն է, որ Սիլվա Համբարձումյանն ու նրա ներկայացուցիչը չէին ներկայացել նախնական դատական նիստին: Պատասխանողը պատշաճ ծանուցված չէ դատական նիստի օրվա և ժամի մասին:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատարանին տրամադրեց Համբարձումյանի հաշվառման վայրի երկու հասցեները՝ պատշաճ ծանուցելու համար: Դատարանը որոշեց, որ դա կարող է անել 5 ամսում։

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի ներկայացուցիչները դիմել են դատարանին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Պատճառը Սիլվա Համբարձումյանի ասուլիսում հնչեցրած հետևյալ նիստն է․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ Հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին»։

Ավելի ուշ Սիլվա Համբարձումյանը հերքել էր հայտարարությունը։

Դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ