28 03 2019

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի դատական նիստը հետաձգվեց

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի դատական նիստը հետաձգվեց

Մարտի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում, Աիդա Դավթյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը:

Արթուր Վանեցյանի պաշտպան Մարիամ Զադոյանը միջնորդություն ներկայացրեց գրավոր ապացույց ներկայացնելու վերաբերյալ: Նա նշեց, որ ունեն 12 ապացույց և հերթով թվարկեց դրանք: Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանն էլ խնդրեց դատական նիստը հետաձգել, որպեսզի ողջամիտ ժամանակ ունենա դրանց ծանոթանալու:

Երբ Վանեցյանի ներկայացուցիչը նշեց, որ այդ ապացույցները լայն հասարակությանը հայտնի են, և մեկ ժամն էլ բավական է դրանց ծանոթանալու համար, Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչն արձագանքեց, որ ֆիզիկապես 12 էջ կարդալը խելամիտ չէ մեկ րոպեի ընթացքում:

Դատավորը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը և դատական նիստի օր նշանակեց ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ