27 03 2019

ՀՔԾ-ն պարտավոր է քրգործ հարուցել Տեր-Պետրոսյանի դեմ․ 7or.am

ՀՔԾ-ն պարտավոր է քրգործ հարուցել Տեր-Պետրոսյանի դեմ․ 7or.am

7or.am-ը գրում է․ «ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր հրապարակել է 1997-ին ներկայացված ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը: Զեկույցում անդրադարձ է կատարվել 1996-ին ՀՀ-ում մարդու իրավունքներին ու մասնավորապես 1996-ի նախագահական ընտրություններին, դրան հաջորդած իշխանական վայրագություններին և այլնին:

Պետքարտուղարությունն արձանագրել է ոստիկանությունում մարդկանց նկատմամբ բռնությունները: Ընդդիմադիրներին ծեծելու և մարդու իրավունքների կոպիտ խախտումերի մասին ևս հստակ գնահատական կա: Ի դեպ, ոստիկանությունում տեղի ունեցած բռնություններին հաջորդել է ինքնասպանություն: Այս ամենը կոծկվել է: Բայց եթե հայտարարվում է, որ մենք նոր Հայաստանում ենք ապրում ու հին ապօրինությունները պետք է իրավական գնահատականի արժանանան, ապա պետք է սահմանադրական կարգի տապալման փաստով քրեական գործ հարուցվի ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ: Կան բազմաթիվ վկայություններ, հսկայական քանակի փաստեր այս թեմայով:

Կան նաև տերպետրոսյանական իշխանության կարկառուն ներկայացուցիչներ Վանո Սիրադեղյանի ու Կարապետ Ռուբինյանի խոստովանությունները, որ ընտրակեծիքներ են եղել:

Ի վերջո, կա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականը, ըստ որի՝ նա Վազգեն Մանուկյանին համարում է ընտրակեղծիքների զոհ:

Եթե ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը քրեական գործ է հարուցում «Վիկիլիքսի» հրապարակումների, Շիրխանյան Վահանի տխրահռչակ ու անհիմն բաց նամակի ու Սիլվա Համբարձումյանի մերկապարանոց հայտարարությունների հիման վրա և գործ կարում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ 2008-ի մարտի 1-ի պահով ու նյութեր նախապատրաստում 1998-ի նախագահական ընտրությունների թեմայով, ապա պարտավոր է 1996-ի նախագահական ընտրությունների հետ կապված քրեական գործ հարուցել ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի և տեղեկատվական դաշտում հեղեղված փաստերի հիման վրա: Այլապես ևս մեկ անգամ կհաստատվի այն տեսակետը, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ են այս իշխանությունները սևեռված և իրենց գործը ոչ թե արդարությունն է, այլ քաղաքական վենդետտան:

Կհաստատվի նաև այն տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակն է ու որևէ պարագայում չի գնա իր ուսուցչի դեմ: Այսինքն՝ առկա է ընտրովի «արդարադատություն» և քաղաքական հետապնդում:

Եթե քննում են 2008-ը և անհիմն կալանավորում Քոչարյանին, ապա ծիծաղելի է ընտրակեղծիքների հիմնադրման տարեթվերը՝ 1995-ը և հատկապես 1996-ը շրջանցելը:

ՀՔԾ-ն պետք է ցույց տա, թե արդյոք ինքը քաղաքական հետապնդումներ իրականացնո՞ղ, թե՞ օրինականություն պաշտպանող մարմին է: «Կռուտիտի» տեղ չկա: 1996-ին տեղի ունեցած սահմանադրական կարգի տապալման փաստը պետք է իրավական գնահատականի արժանանա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ