Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Մարմաշեն համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ու գրառումներ մտցնելով, 2018 թվականի հունիսին և հուլիսին համայնքի ազատամարտիկների անվամբ որպես պարգևավճար համայնքի բյուջեից դուրս է գրել 30-ից 50.000-ական դրամ գումարներ:
Այս մասին հայտնում է ոստիկանությունը՝ հավելելով, որ դրանք ազատամարտիկներին չեն տրվել և յուրացվել են:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 314-րդ (Պաշտոնեական կեղծիքը) հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը