05 03 2019

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Արամ Մանուկյանին․ 168.am

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Արամ Մանուկյանին․ 168.am

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն համարվող տեղեկատվության և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու պահանջով հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի։

168.am-ի այս տեղեկությունը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական գրասենյակի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Էլեն Առաքելյանը հայցի առարկայի վերաբերյալ մանրամասներ է խոստացել հայտնել առաջիկայում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ