04 03 2019

Պետք է արձագանքեն արագ և խիստ. իրավապաշտպանը՝ Նարեկ Մալյանի վրա հարձակման մասին

Պետք է արձագանքեն արագ և խիստ. իրավապաշտպանը՝ Նարեկ Մալյանի վրա հարձակման մասին

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած միջադեպին.

«Տեղեկացա «Ռեստարտ» խմբակի գիշերային «գործողության» մասին։Կարճ։

(1) Դուք կատարել եք քրեական օրենսգրքով արգելված արարք։

(2) Դուք խախտել եք հանրային տաբու։

Մեր իրավապահ համակարգը պետք է արձագանքի արագ և օրենքի սահմաններում խիստ։

Եթե պետությունը ճանաչի մարդու նկատմամբ իր տան շեմին ոտնձգություն գործելու քրեական իրավաչափությունը, ապա հետևանքները կլինեն անկանխատեսելի:

Խոսքին պատասխանեք խոսքով, եթե ունեք ասելիք։ Է՞ս ինչ բան էր!!!»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը հայտնել էր՝ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա: Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ: Մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ