Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել, իսկ հետո ազատ արձակվել։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա ներկայացրել է տեղի ունեցած միջադեպի մանրամասները՝ նշելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է և ինքն արդեն ոստիկանությունում չէ:
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ: Մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:
Խումբը գլխավորել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը: Նարեկ Մալյանը նշել է՝ միջադեպի մյուս մասնակիցները խուլիգանության համար այժմ գտնվում են Կենտրոնի ոստիկանության բաժնում: «Տեսնենք՝ օրենքը մինչև ուր կտանի այս ամենը և ընդհանրապես կտանի, թե չէ»,- ասել է նա։
Մալյանն ընդգծել է՝ մարտի 4-ին՝ ժամը 13:00-ին, լինելու է Երևանի պետական համալսարանի մուտքի մոտ և սպասելու է միջադեպի մյուս մասնակիցներին:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը