Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողներին հայտնեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Գրավի միջնորդության գումարը կազմել է 20 մլն դրամ: Արսեն Մկրտչյանը նշել է, որ հնարավոր է՝ կրկին գրավի միջնորդություն կներկայացնեն:
Պաշտպանական թիմը քննարկելու է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը