«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող, Արաբկիրի նախկին ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Հրաչյա Խոստեղյանը առարկում է «Սասնա ծռեր» խմբի անդամների համաներման դեմ։ Այս մասին նա հայտարարեց փետրվարի 27-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։
«Որևէ մեկի նկատմամբ բողոք և պահանջ չունեմ և չեմ ցանկանում հետագայում մասնակցել դատական նիստերին»,-ասաց նա։
Նիստի ժամանակ որոշում կայացվեց կրկին դռնփակ ռեժիմով քննել գործը՝ այս անգամ մինչև դատաքննության ավարտ:
Դատական կարգադիչների ծառայության ստորաբաժանման պետը դատարանին զեկուցագիր էր ներկայացրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ նախագահող դատավորի կողից ընդմիջում հայտարարելուց հետո մինչև այդ պահը դահլիճում գտնվող անձինք չենք ենթակվում չաղմկելու և նիստի կարգը չխանգարելու վերաբերյալ կարգադրիչների օրինական պահանջներին։
«Դատարանը որոշում է գործի քննությունը դարձյալ իրականացել դռնփակ ռեժիմով, մինչև դատաքննության ավարտ, սակայն թույլատրել որպեսզի իրենց գործունեությունը շարունակեն իրականացնել լրատվամիջոցները, տեսանկարահանման, լուսանակարահանման միջոցով հեռարձակեն դատական նիստերը: Կանխատեսելով նաև նրանց վարքագիծը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ դռնփակ ռեժիմով քննելու որոշումից հետո նրանք հրաժարվեցին դատական նիստերի դահլիճից հեռանալ, դատարանը գտնում է, որ նույն վարքագիծը պահպանվելու է, հետևաբար որոշում է կայացնում հետաձգել գործի քննությունը»,- ասաց Մեսրոպ Մակյանը։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստերին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը և Երևանի նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը առարկել էին «Սասնա ծռեր» խմբի 10 անդամներին համաներում շնորհել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը